«Վերջին 6 ամսում տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն». Սասուն Խաչատրյանը՝ Մարտի 1-ի գործի մասին
Մարտի 1-ի գործով վերջին վեց ամսում տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Այս գործով այս ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում՝ համալիր», – ասել է նա։
Սասուն Խաչատրյանը նշել է, որ կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, մի քանի տասնյակի հասնող առգրավումներ։