Վրաստանի գործող նախագահը քվեարկեց ընտրություններում՝ ակտիվության կոչ անելով համաքաղաքացիներին
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել ընտրողներին՝ «անպայմանորեն գալ ընտրական տեղամասեր եւ ամրագրել իրենց ընտրությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել նոյեմբերի 28-ին աոյն բանից հետո, երբ քվեարկել է Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում:
«Կոչ եմ անում բոլոր համաքաղաքացիներին՝ անպայմանորեն գալ ընտրատեղամասեր, օգտագործել իրենց քվեաթերթիկը, ամրագրել իրենց ընտրությունը, իրենց դերը խաղալ երկրի իշխանության ձեւավորման գործընթացում»,-ասել է նախագահը:
Նա ընտրողներին շնորհակալություն է հայտնել ակտիվության համար եւ վստահություն հայտնել, որ «այդ ակտիվությունը կշարունակվի, ինչը այն բանի երաշխիքն է, որ ընտրությունները կընթանան բարձր մակարդակով եւ նվազ խախտումներով»: