«Արցախ» գրությամբ պաստառը բարկացրել է Իրանի ազերիներին

Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։

Պերսեպոլիս-Թրաքթյորսազի ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած խաղի ժամանակ, մի խումբ երկրպագուներ իրենց ձեռքում պաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ»։  Դա բարկացրել է  Իրանի խորհրդարանի ծագումով թուրք  և ազերի պատգամավորներին։ Դժգոհության ալիք է բարձրացել նաև Իրանի Ատրպատական նահանգում։ Հայտնի է, որ պաստառը պահել էին Պերսեպոլիսի երկրպագուները։

Ազերի պատգամավորները քննադատել են տեղի ունեցածը և մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։

Առաջնորդվելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումներով՝ նրանք հայկական կողմին մեղադրել  են «օկուպացիայի» մեջ։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս