ՄԻՊ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է խախտումներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախընտրական քարոզարշավի առաջին երեք օրերի ընթացքում արդեն իսկ խախտումներ է արձանագրել:

Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մենք այս պահին ամփոփում ենք նախընտրական քարոզարշավի 3 օրերը և արդեն իսկ արձանագրել ենք խախտումներ: Մենք ուշադրություն ենք դարձնում մի քանի հարցի վրա, որոնց անդրադարձ կկատարենք անպայման»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ իրենք անպայման հանդես կգան համապատասխան հաղորդմամբ:

Տեսանյութեր

Լրահոս