Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանի անշարժ գույքից 40-ը կվերադարձվի համայնքին». Սասուն Խաչատրյան

Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն: Այս մասին այսօր հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։

«Պարզվել է, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին», – ասաց նա։

Ըստ Սասուն Խաչատրյան՝ գործով գրություններ են ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս