Աննա Հակոբյանի խոսնակն ազատվել է պաշտոնից. մանրամասներ. hraparak.am
Վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը, աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ «ՍիվիլՆեթ» կայքի նախկին պրոդյուսեր Արփինե Զարգարյանին։ Այս մասին գրում է hraparak.am-ը՝ բնշելով, որ առնվազն երեք տարատեսակ պատճառ է հնչում։
Կառավարության կուլիսներում ասում են, որ վարչապետի տիկինը որոշել է, որ Արփինեն չի համապատասխանում իր պահանջներին։ Տեսակետ կա, թե վերջինս հեռացել է քաղաքական նկատառումներով։ Նա «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է, դրա ակտիվից, եւ չի բացառվում, որ ինչ-որ հարցում չի արդարացրել ՔՊ-ականների սպասումները։ Արփինե Զարգարյանն այլ կերպ է բացատրում իր հեռանալը։
«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ այլ աշխատանքի է անցնելու, եւ դա է եղել հեռանալու պատճառը։ «Մենք քննարկել ենք Աննա Հակոբյանի հետ, եւ նա համաձայնել է, որ ես հեռանամ»,- ասաց Արփինե Զարգարյանը՝ չմանրամասնելով, թե այդ ինչ ավելի լավ առաջարկ է անսպասելիորեն ստացել այս խառը պահին եւ դա նախընտրել առաջին տիկնոջ խոսնակի գործից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: