![](/banners/BeFunky-design.jpg)
Դպրոցի պատուհանից ընկած երկու աշակերտուհիներից մեկը հետվիրահատական փուլում է, մյուսի մասին տեղեկություն չկա
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/shtap.jpg)
Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցի երկրորդ հարկի պատուհանից ընկել են երկու 7 տարեկան աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին կեսօրն անց:
Մանե Նռանյանը տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
«Մեզ մոտ երկու աղջիկներից մեկին են բերել՝ Մանեին: Նրա մոտ ուսահոդի շրջանի կոտրվածք է եղել, վիրահատել ենք և այժմ հետվիրահատական փուլում է: Արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատում ենք կայուն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը եղել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից:
«Մեզ տեղեկացրել են, որ իրենց մոտ վնասվածքներով մեկ երեխա է տեղափոխվել և այս պահին հետաքննություն է կատարվում»,- նշեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: