Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին կհանձնի օտարերկրյա քաղաքացիների համար երկրի բարձրագույն պարգեւը՝ Ացտեկյան արծվի շքանաշանը:
Վրաստանում սկսվել է քվեարկությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որին մասսնակցում է երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, եւ Գրիգոլ Վաշաձեն, որին առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Առնվազն 22 մարդ է զոհվել Չինաստանի Հեբեյ արեւելյան նահանգի Չժանցզյակոու քաքաղում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից, որը հրդեհ է առաջացրել:
Հայաստանի շախմատի պատանիների թիմը գերազանց հաղթանակ տոնեց մրցաշարի հերթական տուրում:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Կալե նավահանգստում ստեղծել են սահմանին հանցավորության դեմ պայքարի համակարգող-տեղեկատվական կենտրոն:
Սիդնեյում տեղատարափ անձրեւն ու հեղեղումները նոյեմբերի 28-ի առավոտյան հազարավոր տներում էլեկտրականության անջատման եւ ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել:
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ Լոռու մարզում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներով ելույթին: «Ախպեր ջան, սա քուչի բազառ չի, քարոզարշավ ա, գնա ծրագիր ներկայացրու, ինչ ես ժողովրդին հոխորտում՝ Հանրապետականին մի ընտրեք»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսվող հանդիպման հնարավոր չեղարկման մասին Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր քարոզարշավն անցկացնելու է Տավուշի մարզում` Իջեւան քաղաքում, ժամը 14.30-ին, իսկ 16:30-ին այդ նույն քաղաք է այցելելու «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նավթի գների նվազմանը զուգընթաց Մերձավոր Արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
«Հայաստանում վաճառվում են փշալարեր: Այո՛, այո՛, փշալարեր, այն էլ` ժանգոտված: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 650 կգ փշալարեր, դրանց մի մասը փայտե տակդիրների եւ տախտակների վրա են եւ գտնվում են Երեւանում, իսկ մեկնարկային գինը կազմում է 159 հազար դրամ:
«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: ««Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են…»,- ասված է գրառման մեջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ մանրամասներ չի հայտնում՝ ով է պատգամավորը, որի մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։
Նոյեմբերի 27-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանք է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որը ծագելու է իշխանության եւ հանրության համար, Ազգային Ժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ Դեռեւս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում․ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի եւ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
«Հրապարակ» թերթը իր ծմբագրականում գրում է. «Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր:
«Փաստ» թերթը գրում է. «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ:
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քարոզարշավն արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է: Արտառոց իրադարձություններ, միջադեպեր, կարելի է ասել, դեռ տեղի չեն ունեցել: Մինչ քարոզարշավի սկիզբը, գրեթե բոլոր կուսակցությունները, թեկնածուները իրենց հրապարակային խոսքում հորդորեցին պահպանել կոռեկտությունը մրցակից ուժերի կամ վարկանիշային թեկնածուների նկատմամբ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ՔՊ-ական ընկերներ, Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում»»:
«Փաստ» թերթը գրում է. «Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուների շրջանում իրականացված վերլուծությունների արդյունքները որքան էլ զարմանալի են, այնքան էլ անսպասելի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Սիմիդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 16-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել՝ թիմակիցներն ինչ-որ սխալ հայտարարություններ են անում, իսկ ինքը սկսում է սրբագրել ու ներողություն խնդրել դրանց համար, երբեմն էլ այնքան դժվար է սրբագրելը, որ նյարդային է արձագանքում իր թիմին ուղղված քննադատությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին։