Յուրա Մովսիսյանը կհեռանա «Չիկագո Ֆայեր»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի շարունակի խաղալ Չիկագոյում:
ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայերը» խզել է պայմանագիրը մի շարք ֆուտբոլիստների` այդ թվում Յուրա Մովսիսյանի հետ:
Այժմ Մովսիսյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է:
Նա «Չիկագո Ֆայեր» էր տեղափոխվել ընթացիկ տարվա սեպտեմբերին: