Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան չի կարող վերացնել բոլոր տարիքային փոփոխությունները, սակայն կարող է փոխել տեսանելի հետևանքների մեծ մասը:
Օսակա համալսարանի պրոֆեսորը հայտարարել է, թե «Սպիտակաձյունիկը» և «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմերի արքայազները իրենց, մեղմ ասած, պարկեշտ չեն պահել:
Որքա՞ն են վճարում մարզպետարանները միջքաղաքային հեռախոսային ծառայությունների դիմաց. 4-5 տարվա ծախսերն ու բաժանորդային վճարները:
Հարավկորեացի հետազոտողները պնդում են, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն առողջության հետ կապված խնդիրներ ունի:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ 20-ամյա Հասանը շատ է նվիրված տետրիսին եւ հաճախ է ձեռք բերում իրեր, որոնք կապված են դրա հետ:
«Ես հույս ունեմ, որ 2018թ. այս անոմալ եղանակներից հետո կլինեն նորմալ տեղումներ, բնակլիմայական պայմանները տհաճ անակնկալներ չեն մատուցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ խոսելով 2018 թվականից ունեցած անակնկալների մասին: Նրա խոսքով՝ նախատեսած ծրագրերով իրենք գնում են գյուղատնտեսության զարգացմանը. «Նոր ծրագրեր ունենք կազմած, որ պետք է իրականացնենք՝ կաթիլային համակարգի ներդրում, կարկտապաշտպան ցանցերի […]
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղադրվել է Իջևանից քանդակագործ Գոռ Դավթյան հայ կնոջ կերպարով քանդակը:
«Բարսելոնայի» նոր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն չի թաքցնում էմոցիաները «Լիվերպուլից» կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ շատ ուրախ է հանդես գալու համար այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և մյուսները:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վստահ է, որ Բրեքսիթը տեղի է ունենալու:
Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում «ԲՄՎ X6» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանների բախման հետևանքով այսօր մահացել էր «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ աշխատակից Արեգ Դավթյանը, ևս մեկ ՃՈ ծառայող տեղափոխվել էր հիվանդանոց. քիչ առաջ նա ևս մահացել է։
2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում բնակվող և աշխատող շուրջ 200 հազար սալվադորցիների կեցության և աշխատանքի թույլտվությունների գործողությունը կասեցվելու է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան ներկայիս այցը ընթացքում նժույգ է նվիրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
Մինչ Արմենակ Ալաջաջյանը նոր ռեկորդների էր հասնում բասկետբոլի ասպարեզում, իր կյանքում սկսեցին լուրջ խոչընդոտներ առաջանալ, որոնք դժվարացնում էին Սովետական Միությունում իր գործունեությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի փառատոների և միջոցառումների 2018 թվականի օրացույցը
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին:
Google ընկերությունն այս շաբաթ դադարեցրել է իր պաշտոնական ինտերնետ-խանութի միջոցով Pixel C պլանշետի վաճառքը:
2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հունվարի 2-ին քննարկել և ընդունել են ղազախստանյան նախագահության հիմնական առաջնահերթությունները:
Թուրքիայի նախարարների խորհրդի հունվարի 8-ի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ փուլով:
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Կենտրոնական բաժնից Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն տեղափոխեցին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանին։
Ամռան ամենասպասված տրանսֆերն իրականացավ ձմռանը: Բրազիլացի ֆուտբոլիստ Կոուտինիոն արդեն պաշտոնապես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ է: Առանձնացրել ենք ոչ շատ ակնհայտ, բայց կարևոր մանրամասներ Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին:
Ոստիկանության ծառայողները պարզել էին կասկածյալի ինքնությունը: Հունվարի 7-ին, ժամը 1.00-ին, 1981 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի», թուրքական զինված ուժերի շարասյունը անհայտ զինյալների կողմից ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնում է թուրքական Haber7-ը:
Ավտովթարի հետևանքով 29-ամյա ճանապարհային ոստիկան է մահացել:
Գյումրիում ձյան հալվելու հետևանքով հաճախ փողոցներում՝ ջրերի, իսկ գարնանը՝ անձրևաջրերի կուտակումներ են նկատվում: Քաղաքում առկա ստորգետնյա ջրատարների քանակը մեծ չէ, որպեսզի հնարավոր լինի խուսափել անձրևաջրերի կուտակումից: Բացի այդ, դրանք այդ հնարավորությունը չեն ընձեռում: Լինում են դեպքեր, երբ հորդառատ անձրևների ժամանակ անգամ փողոցն անցնելու հնարավորություն չի լինում:
Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում` կազմելով 31,3 տոկոս, Արմավիրում 12 տոկոս են, Արարատում՝ 10, Լոռիում՝ 9, Կոտայքում՝ 8,9 տոկոս, ամենաքիչը Վայոց ձորի մարզում են՝ 1,9 տոկոս։