Բաժիններ՝

Եղունգներն անընդհատ կոտրվո՞ւմ են. փորձեք այս միջոցը

Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ եղունգների վիճակը լավացնելու համար կարող եք նշի յուղ օգտագործել։

Առաջին քայլ։ Ջրին նշի յուղ ավելացրեք, ձեռքերը 5-8 րոպե դրեք դրա մեջ։ Ձեռքերը լվացեք ջրով։

Երկրորդ քայլ։ Շաբաթվա ընթացքում երկու անգամ բամբակը թրջեք նշի յուղով, քսեք եղունգներին։

Երրորդ քայլ։ Եթերային յուղ։ Նշի յուղը խառնեք ձեր նախընտրած եթերային յուղի հետ, քսեք եղունգներին։

Կարդացեք նաև

Չորրորդ քայլ՝ լաքը հեռացնելու միջոց։ Գնեք լաքը հեռացնող միջոցներ, որոնք նշի յուղ են պարունակում։ Այդ դեպքում լաքի հեռացումը չի վնասի եղունգին։

Հինգերորդ քայլ։ Լաք քսելուց առաջ կարող եք եղունգներին նշի յուղ քսել։ Սպասեք. մինչև նշի յուղը չորանա, քսեք լաքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս