Բաժիններ՝

Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաքում

Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում` կազմելով 31,3 տոկոս, Արմավիրում 12 տոկոս են, Արարատում՝ 10, Լոռիում՝ 9, Կոտայքում՝ 8,9 տոկոս, ամենաքիչը Վայոց ձորի մարզում են՝ 1,9 տոկոս։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում ամենամեծ չափաբաժինը 25-34 տարեկաններն են՝ 22,8 տոկոս, 45-54 տարիքային խումբը 21 տոկոս է կազմում, 55-64 տարեկանները՝ 20,4 տոկոս, 35-44 տարեկանները՝ 20 տոկոս, 15-24 տարեկանները՝ 10,2 տոկոս, 65-75 տարիքային խումբը՝ 5,6 տոկոս։

Տնտեսապես ակտիվ բնակչության 42,2 տոկոսն ունի ընդհանուր միջնակարգ կրթություն, 28,8 տոկոսը՝ բարձրագույն և հետբուհական կրթություն, 23,6 տոկոսը՝ միջին մասնագիտական, 5,4 տոկոսը հիմնական ընդհանուր, տարրական և ցածր կրթական մակարդակ ունեցողներն են։

Ինչ վերաբերում է տնտեսապես ակտիվ բնակչության ամուսնական կարգավիճակին, ապա 70,3 տոկոսը ամուսնացածներն են, 20,7 տոկոսը երբևէ չամուսնացածները, 5,9 տոկոսը այրիները, 3,1 տոկոսը՝ ամուսնալուծվածները։

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 2016-ին կազմել է 1 միլիոն 226,3 հազար մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ մեծամասնություն են տղամարդիկ՝ 53 տոկոս (645,1 հազար մարդ)։ Քաղաքներում կենտրոնացած է տնտեսապես ակտիվ բնակչության 58 տոկոսը, գյուղերում 42 տոկոսը։

Տնտեսապես ակտիվ բնակչության (աշխատուժի) մեջ ներառվում են զբաղվածները և գործազուրկները, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում աշխատանքի շուկայում ապահովում են աշխատուժի առաջարկը` ապրանքների և ծառայությունների արտադրության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս