Բաժիններ՝

Ամերիկուհին որոշել է տետրիսի հետ ամուսնանալ հաշվասարքի հետ հարաբերությունները խզելուց հետո

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ 20-ամյա Հասանը շատ է նվիրված տետրիսին եւ հաճախ է ձեռք բերում իրեր, որոնք կապված են դրա հետ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Մահջաբին Հասանը տետրիսի հետ ամուսնանալու ցանկության մասին հայտարարել է այն բանից հետո, երբ խզել է հարաբերությունները Պիեռ կոչվող հաշվասարքի հետ: Այս մասին գրել է Metro թերթը:

«Ես կարծում եմ, որ տետրիսը շատ հիանալի է, այն իդեալական է եւ թույլ է տալիս մտածել ոչ ստանդարտ: Ֆիզիկական իմաստով ես զգում եմ նույն բանը, ինչ որ այն մարդիկ, ովքեր հարաբերությունների մեջ են: Հասկանում ես, որ դա մարդ է, որը համապատասխանում է քեզ»,- հայտարարել է աղջիկը: Հասանի խոսքով՝ ինքն այդ խաղով զբաղվում է օրական մինչեւ 12 ժամ: Տետրիսի հետ նրանց հարաբերություններն արդեն մեկ տարի է, իսկ ուսուցումն ավարտելուց հետո նա պլանավորում է ամուսնանալ դրա հետ:

Ինչպես սպասվում է, հանդիսավոր արարողությանը կհրավիրվեն աղջկա լավագույն ընկերները: Ամերիկուհին խոստովանում է, որ երբեք չի սիրահարվել մարդկանց, այլ սոսկ անշունչ առարկաների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս