«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 3-ից-25 փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:
Google կորպորացիան մտադիր է իր YouTube ծառայությունում փոխել տեսանյութի դրամայնացման կանոնները՝ խստացնելով այն չափանիշները, որոնց դեպքում տեսահոլովակների հեղինակները կարող են փող ստանալ գովազդի ցուցադրման համար։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին և հանդես կգա ելույթով:
«Կուստենդորֆ» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը լույս հունվարի 17-ի գիշերը բացվել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի սահմանի մերձակա Մոկրա Գորա շրջանի Դրվենգրադ սերբական Էթնոգյուղում:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-ից հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը:
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները պաշտոնական հաղորդում են ներկայացրել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որտեղ պատմել են, թե Երկրի վրա կյանքը երբ պիտանի չի լինի մարդու եւ մյուս կաթնասունների համար։
«Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթի հեղինակ Ջեյմս Դամորը երկուշաբթի օրը իր փաստաբանի հետ հրավիրել էր մամլո ասուլիս՝ կապված Google ընկերության դեմ իր ձեռնարկած իրավական քայլերի մասին:
Կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ 91-ամյա Կառլեն Վարդանյանը:
2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված: «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։
Կրակովում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
««Երկիր Ծիրանին» պետք է պայքար մղի. պայքարը դաժան է, դժվար է, դրա տրամաբանությունը պետք է այն լինի, որ մենք կարողանանք տապալել այս ապօրինի գործող իշխանությունը և իրոք հիմնադրենք հանրապետություն, որը պատկանում է յուրաքանչյուր հայ մարդու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն, որում նշանակել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական փոխնախարար Թրեյսի Քրաուչին։
«Պետք չէ արտագաղթը կապել այսօրվա թանկացումների հետ: Երբ կունենանք շահութաբեր գյուղատնտեսություն, գյուղացիները վարկերի տակ չեն լինի, արտագաղթը չի լինի: Դրա համար պետք է ինտեսիվ գյուղատնտեսություն զարգացնել»։
Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում մի փոքր բարդ շրջան է: Մադրիդի «Ռեալը» խնդիրներ ունի, Ռոնալդուն շատ քիչ է գոլ խփում:
Լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը։ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն մի շարք ապրանքային շուկաներում՝ պարզելու, թե ԵԱՏՄ անդամակցությունից հետո որ շուկաներում է ավելացել նոր տնտեսվարողների մուտքը եւ որքանով է այդ հանգամանքը դրական անդրադարձել մրցակցային իրավիճակի վրա՝ ընդհանուր առմամբ :
Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն հոգնել է խոստումներից, որոնք իրեն տալիս է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և չի կատարում դրանք: Ըստ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ խոսքն առաջին հերթին՝ չի գնում փողի մասին, ինչպես գրում են իսպանական ԶԼՄ-ները:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ղազախստանի ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ի ղեկին Աստանայում բախվել է երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի նստավայրի ցանկապատին:
«Փոխանակ ստվերային դաշտը պակասեցվի և այնտեղից համապատասխան գումարներ բերվեն, կառավարությունը որոշում է ընդունում հարվածն ընդունել դեպի սպիտակ դաշտում աշխատող ընկերություններին»:
«Կասպերսկի լաբորատորիայի» անվտանգության ծառայությունը գտել է նոր վիրուս, որը թաքնվելով Android հավելվածներում՝ հետևում է սմարթֆոնի աշխատանքին:
Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է:
Հայտնի Marca պարբերականի ընթերցողներն ընտրել են Լա լիգայի առաջին շրջանի լավագույն և վատագույն խաղացողներին:
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN», «ROKETSAN» ընկերությունները, «TÜBİTAK SAGE» ուսումնասիրությունների կենտրոնը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ համաձայնագիր են կնքել, սեփական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգեր համատեղ արտադրության հարցում:
Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ կոչ անելով թուրքական իշխանություններին կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներ Մեհմեթ Ալթանին և Շահին Ալփային:
Adme.ru-ն գրում է, որ, եթե սովի մշտական զգացում ունեք, հարկավոր է հասկանալ դրա պատճառը։
«Հիմնական քաղաքական գործընթացները սկսվելու են ապրիլի 9-ից հետո, որովհետև այդ ժամանակ կսկսվի նոր քաղաքական ցիկլի մեկնարկը»:
2017 թվականին Շիրակի մարզում 77 հազար տոննա հացահատիկի բերք է ստացվել, 2016-ին ցուցանիշը կրկնակի էր` 157 հազար տոննա:
Երևում է՝ իրական շանս կա, որ Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կհեռանա «Ռեալից»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանին՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: