
Դիսնեյի մուլտֆիլմերում արքայադուստրերը սեռական ոտնձգության զո՞հ

Օսակա համալսարանի պրոֆեսորը հայտարարել է, թե «Սպիտակաձյունիկը» և «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմերի արքայազները իրենց, մեղմ ասած, պարկեշտ չեն պահել:
Ճապոնացի գիտնականը հայտարարել է, որ Դիսնեյի հեքիաթային արքայազները սեռական ոտնձգություն են կատարել արքայադուստրերի նկատմամբ:
Մասնավորապես, նրա գնահատմամբ՝ անգիտակից վիճակում գտնվող արքայադուստրերին համբուրելը սեռական ոտնձգություն է:
Որպես օրինակ՝ գիտնականը նշել է, թե երբ գնացքում անձը համբուրել է քնած մի կնոջ, դա դիտվել է սեռական ոտնձգություն, և նրան ձերբակալել են: