
Ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով տեղափոխում «ՃվՃըվ Արոյի» որդի «Սաքուլիկին». Shamshyan.com

Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Կենտրոնական բաժնից Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն տեղափոխեցին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր՝ հունվարի 8-ին, Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, 29-ամյա Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, իսկ նրա գործընկեր, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «ՃվՃըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատված որդի Սաքուլիկը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ժամեր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան) գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, իսկ հետո կատարելով բացատրական աշխատանքներ, Ս. Վարդանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից նրան տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ Ս. Վարդանյանն այսօր ձերբակալվի։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։