Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը պատրաստվում է ԱՄՆ-ից հեռացնել շուրջ 200 հազար սալվադորցիների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում բնակվող և աշխատող շուրջ 200 հազար սալվադորցիների կեցության և աշխատանքի թույլտվությունների գործողությունը կասեցվելու է:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Էլ Սալվադորի բնակիչների համար ԱՄՆ-ում 2000-ականների սկզբից գործում էր Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ հումանիտար ծրագիրը, որը նախաձեռնվել էր այդ երկիրը պատուհասած մի քանի ուժեղ երկրաշարժերից հետո:

Թրամփի վարչակազմը սալվադորցիներին տվել է մինչև 2019 թվականն ընկնող ժամանակահատվածը երկրից հեռանալու համար: Նշված կարգավիճակի գործունեությունն արդեն իսկ կասեցվել է Հայիթիից և Նիկարագուայից եկած տասնյակ հազարավոր անձանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս