Բաժիններ՝

«Չհավատաք նրանց, ովքեր ասում են թե Բրեքսիթ չի լինելու». Յունկեր

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վստահ է, որ Բրեքսիթը տեղի է ունենալու: Ինչպես հաղորդում է BBC-ն, Յունկերը շեշտել է նաև, որ Եվրամիությունը պետք է կարողանա լուծել Բրեքսիթի հետևանքով գոյանալիք բյուջետային խնդիրները:

«Չհավատաք նրանց, ովքեր ասում են, որ դա տեղի չի ունենալու, քանի որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը գիտակցել է իր սխալը: Չեմ կարծում, որ դա այդպես է»,- ասել է Յունկերը Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ:

Բյուջետային հարցերով ԵՄ հանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ Բրեքսիթի հետևանքով ԵՄ բյուջեում գոյանալու է շուրջ 12-13 միլիարդ եվրոյի պակասուրդ, որը կիսով չափ պետք է լրացվի ծախսերի կրճատմամբ և կիսով չափ նոր գումարների ներգրավմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031