Գիտնականները Կիմ Չեն Ընի ձայնից հասկացել են, որ նրա երիկամները վատ են գործում
Հարավկորեացի հետազոտողները պնդում են, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին գրել է «Թոնա իլբո» թերթը:
Չունչհոն Փուքթոյի նահանգի համալսարանի պրոֆեսոր Չո Դոն Ուքան վերլուծել է հյուսիսկորեացիների առաջնորդի ամանորյա ուղերձը, եւ հայտարարում է, որ Կիմ Չեն Ընի խոսքի մեջ մի շարք ձայնավորների արտաբերման թրթռումը, աղմուկները եւ ամպլիտուդը թույլ են տալիս պնդել, որ նրա մոտ «ավելի շուտ կարող են խնդիրներ լինել կապված երիկամների, քան թե սրտի կամ թոքերի հետ»:
Ըստ չհաստատված տեղեկատվության՝ Կիմ Չեն Ընը շաքարախտ ունի, ինչպես նաեւ տառապում է հիպերտոնիայով: 2016 թվականին հարավկորեական հետախուզական ծառայությունները «կշռել են» նրան, եւ պնդում են, որ նա չորս տարում գիրացել է 40 կիլոգրամով՝ 90-ից մինչեւ 130 կիլոգրամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: