Հունվար 12, 2018

Պլանային ջրանջատում Աջափնյակում

Պլանային ջրանջատում Աջափնյակում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հ2 հեռուստաընկերության, Գ-1 թաղամասի, Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

ԱՄՆ-ում «Ջրի ձևը» ֆիլմը Critics’ Choice մրցանակին է արժանացել գլխավոր անվանակարգում

ԱՄՆ-ում «Ջրի ձևը» ֆիլմը Critics’ Choice մրցանակին է արժանացել գլխավոր անվանակարգում

Մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ժապավենը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում Critics’ Choice («Քննադատների ընտրությունը») մրցանակին է արժանացել 2017 թվականի արդյունքներով: Թվով 23-րդ մրցանակաբաշխության ամենամյա արարողությունը հունվարի 11-ին կայացել է Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ հեռարձակվել Սի-դաբլյու (CW) հեռուստաալիքի եթերով։

4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհին 890.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին

4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհին 890.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին:

«Թանկացումները մարդկանց փողոց դուրս չեն բերի». Քաղտեխնոլոգ

«Թանկացումները մարդկանց փողոց դուրս չեն բերի». Քաղտեխնոլոգ

Ա. Բադալյանի խոսքով՝ Հայաստանի հասարակությունը սոցիալական թեմաներով գրեթե երբեք ոտքի չի ելել և փողոցային պայքար չի մղել: Ըստ նրա՝ միակ պայքարը, որ մարդիկ մղել են, քաղաքական պայքարն է եղել:

Սերժ Սարգսյանին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Սերժ Սարգսյանին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Կարլո Անչելոտին ամռանը կփոխարինի Արսեն Վենգերին

Կարլո Անչելոտին ամռանը կփոխարինի Արսեն Վենգերին

Դա կլինի դարի սենսացիան: «Արսենալի» ղեկավարությունը դիտարկում է Անչելոտիին` որպես գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածու: «Զինագործների» ղեկավարները գտնում են, որ ժամանակն է հրաժեշտ տալ Վենգերին, ով ղեկավարում է «Արսենալը» 1996 թվականից:

Facebook-ում լրատվամիջոցների հաղորդագրությունները կպակասեն

Facebook-ում լրատվամիջոցների հաղորդագրությունները կպակասեն

Facrbook սոցիալական ցանցի ժապավենը կսկսի ավելի հաճախակի ներկայացնել նորություններ օգտատերերի ընկերներից եւ հարազատներից, իսկ ընկերությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները կպակասեն:

«Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է». Կիրիլ Ռազլոգով

«Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է». Կիրիլ Ռազլոգով

«Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ–որ առումով վերածնունդ է ապրում, որովհետև կար լիարժեք անկում հիշեցնող մի ժամանակահատված, որը համընկավ Սովետական Միության փլուզման վաղ շրջանի հետ»:

Բազմաթիվ բողոքներ՝ ընդդեմ «Օդից փող» հաղորդաշարի. գործով զբաղվում են իրավապահները. Yerkir.am

Բազմաթիվ բողոքներ՝ ընդդեմ «Օդից փող» հաղորդաշարի. գործով զբաղվում են իրավապահները. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ բազմաթիվ քաղաքացիների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչների կողմից կատարված ենթադրյալ մեքենայությունների փաստով:

««Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելը մեկ քայլ հետ էր Նեյմարի համար». Ռոնալդո

««Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելը մեկ քայլ հետ էր Նեյմարի համար». Ռոնալդո

Բայց անցյալի լեգենդը չի շտապում դատապարտել ներկայի լեգենդին: Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն երկրպագուների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե որտեղ կնախընտրեր տեսնել Նեյմարին` «Բարսելոնայո՞ւմ», թե՞ ՊՍԺ-ում:

Արցախում ուժի մեջ է մտել զինծառայողներին հատուցման 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը

Արցախում ուժի մեջ է մտել զինծառայողներին հատուցման 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:

Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր

Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Huawei-ն շահել է սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung-ի դեմ

Huawei-ն շահել է սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung-ի դեմ

Սմարթֆոնների Huawei չինական խոշորագույն արտադրողը շահել է ինտելեկտուալ սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung հարավկորեական կորպորացիայի նկատմամբ:

«Այստեղ առնվազն ոչ ճիշտ խոսելու խնդիր եմ տեսնում ԱԳ փոխնախարարի կողմից». Հայկակ Արշամյան

«Այստեղ առնվազն ոչ ճիշտ խոսելու խնդիր եմ տեսնում ԱԳ փոխնախարարի կողմից». Հայկակ Արշամյան

«Եթե իշխանությունը կամք դրսևորի, այդ քրեական աշխարհը 1-2 օրվա ընթացքում ուղղակի կվերանա, ինչպես դա ժամանակին՝ 90-ականներին, արվեց Վանո Սիրադեղյանի կողմից»։

Էրիկ Քլեփթոնը խոստովանել է, որ կորցնում է լսողությունը

Էրիկ Քլեփթոնը խոստովանել է, որ կորցնում է լսողությունը

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը խոստովանել է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին, բայց, այդուամենայնիվ, հույս ունի շարունակել ելույթները: Այդ մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:

Խուլիգանություն հյուրանոցում․ պարզվել են հանցագործություն կատարած անձանց ինքնությունները

Խուլիգանություն հյուրանոցում․ պարզվել են հանցագործություն կատարած անձանց ինքնությունները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու Եղեգնաձորում գործող հյուրանոցներից մեկում 2018 թվականի  հունվարի 1-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, անհատականացվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները։

Մասիմիլիանո Ալեգրին համաձայնել է փոխարինել Անտոնիո Կոնտեին «Չելսիում»

Մասիմիլիանո Ալեգրին համաձայնել է փոխարինել Անտոնիո Կոնտեին «Չելսիում»

Փոխարինեց «Յուվենթուսում», կփոխարինի նաև այստեղ: Հունվարի 11-ին իտալական Corriere dello Sport պարբերականը հաղորդել է, որ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դարձել է «Չեսլիի» գլխավոր նպատակը:

ՄԻԵԴ վճռով ՀՀ-ից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին». Ա. Արզումանյան. tert.am

ՄԻԵԴ վճռով ՀՀ-ից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին». Ա. Արզումանյան. tert.am

ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Արցախում արդեն ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախում արդեն ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը. Գրիգորի Մարտիրոսյան

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:

«Պետք է ստեղծենք այնպիսի իրավական բազա, որ համակարգը համապատասխանի միջազգային լավագույն փորձին»

«Պետք է ստեղծենք այնպիսի իրավական բազա, որ համակարգը համապատասխանի միջազգային լավագույն փորձին»

Առաջարկվող նախագծով կկատարելագործվեն փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմները, կներդրվեն լայնամասշտաբ էլեկտրոնային համակարգեր, իսկ տնտեսավարողներն առնվազն 4 շաբաթում կկարողանան հետ ստանալ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները:

Ինչու է «Ելքը» մերժել Սերժ Սարգսյանի հրավերը

Ինչու է «Ելքը» մերժել Սերժ Սարգսյանի հրավերը

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հրավիրված է եղել նաև «Ելք» խմբակցությունը, սակայն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ հավաքին։ 168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քանի որ ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ճիշտ չէ, որ պետության նախագահը, շարունակելով գերնախագահական երկրի ավանդույթները, իր մոտ է կանչում երկրի փաստացի թիվ 1 կառույցի ղեկավար մարմնին։

Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը Թրամփին դատապարտել են միգրանտների մասին հայտարարության համար

Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը Թրամփին դատապարտել են միգրանտների մասին հայտարարության համար

Աֆրիկյան միությունում անհանգստություն են հայտնել Հաիթիից եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած կտրուկ հայտարարությունների կապակցությամբ:

Երասխավանի վթարից տուժած զինծառայողը տեղափոխվել է Երևան, 3 տուժածները դուրս են գրվել Արարատի ԲԿ-ից. tert.am

Երասխավանի վթարից տուժած զինծառայողը տեղափոխվել է Երևան, 3 տուժածները դուրս են գրվել Արարատի ԲԿ-ից. tert.am

Այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, տեղի ունեցած վթարի հետևանքով «Արարատի հիվանդանոց» ԲԿ է տեղափոխվել է 4 տուժած:

Որտե՞ղ կշարունակի կարիերան Օզբիլիսը. Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունը

Որտե՞ղ կշարունակի կարիերան Օզբիլիսը. Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունը

Դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ շատ էր խոսվում այն մասին, որ թուրքական «Բեշիկթաշի» հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կտեղափոխվի մեկ այլ ակումբ: Հիշեցնենք, որ Օզբիլիը գրեթե չի խաղում իր ներկայիս ակումբի կազմում:

Դանակահարություն Վանաձորում․ մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչին

Դանակահարություն Վանաձորում․ մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչին:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Հունվար 2018
M T W T F S S
« Dec   Feb »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։