
Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված երկրորդ ոստիկանը ևս մահացել է. «Ճվճըվ Արոյի» որդին ձերբակալվել է. Tert.am

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում «ԲՄՎ X6» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանների բախման հետևանքով այսօր մահացել էր «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ աշխատակից Արեգ Դավթյանը, ևս մեկ ՃՈ ծառայող տեղափոխվել էր հիվանդանոց. քիչ առաջ նա ևս մահացել է։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Հիվանդանոց տեղափոխված Խաչիկ Գասպարյանը մահացել է»։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:
Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։