Ավտովթար Շիրակի մարզում. կա վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 47-ամյա Արթուր Մովսիսյանի վարած ВАЗ 2115 մակնիշի 34 ԼD 445 համարանիշի և 24-ամյա Կարլեն Առակյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 NX 204 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մովսիսյանը բժշկական հետազոտության նպատակով դիմել է Արթիկի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մարգարյանն ու Միխայիլ Գրիգորյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031