Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին: Այդ օրը Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրուցել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 61-ամյա տղամարդ։
Իռլանդական The Cranberries ռոք խմբի վերջին ալբոմի վաճառքները խմբի մեներգչուհի Դոլորես Օ՛Ռիորդանի մահից հետո Amazon-ի չարթում ավելացել են 900000 տոկոսով:
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սեռական բռնության զոհերից ներողություն է խնդրել այն դառնության համար, որն ինքը նրանց պատճառել է՝ ստորագրելով ֆրանսուհիների կոլեկտիվ նամակը, որում աջակցություն է հայտնվում կանանց նկատմամբ ուշադրության նշաններ ցուցաբերելու տղամարդկանց իրավունքներին:
Իտալիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ պարենամթերքի նախարարությունը կազմել է երկրի ամենահին ծառերի ցուցակը։
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը:
Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա:
ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թարմփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները:
«Կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Պորտուգալացին վիրավորված է մադրիդցիների ղեկավարությունից: Ռոնալդուն իր մտադրության մասին արդեն հայտնել է իր մի քանի թիմակիցներին և անգլիական թիմի ներկայացոցիչներին:
Խնդիրն այստեղ դարերի ընթացքում եղած ավանդույթի վերականգնման մասին է, որն իրականում կապ չունի ձեր հարցի հետ։ Կինը և տղամարդն իրավահասար են՝ ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ և ունեն իրենց պարտականություններն ու իրավունքները։ Այս դեպքում երբեք չպետք է կանանց սարկավագությունը շփոթել կանանց քահանայության հետ, որն ուղղղափառ ընտանիքին պատկանող եկեղեցիների համար ընդունելի չէ։ Ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների՝ Հայոց եկեղեցին իր լայնախոհությամբ ունեցել է սարկավագուհիներ և մեծ տեղ հատկացրել եկեղեցական կյանքում կանանց ներգրավվածությանը։
«Զինագործներն» ուզում են լավ գործարք իրականացնել: «Արսենալը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ խաղացողների փոխանակման վերաբերյալ: Լոնդոնցիները պատրաստ են «Կարմիր սատանաներին» տալ Ալեքսիս Սանչեսին, եթե իրենց թիմ տեղափոխվի Անտոնի Մարսիալը:
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:
«Չեմ կարծում, թե Սերգեյ Լավրովը որևէ նոր բան է ասել: Զիջումներ պահանջվում են երկու կողմերից, այդ ցավոտ զիջումները վերաբերում են երկու կողմերին»:
The Cranberries ռոք խմբի ձայնագրությունների պահանջարկը կտրուկ ավելացել է խմբի մենակատարուհի Դոլորես Օ՛Ռիորդանի հանկարծահաս մահվան վերաբերյալ հաղորդագրություններից հետո:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում 11 տարեկան տղա երեխայի են վրաերթի ենթարկել:
ԿԺԴՀ-ն 140 մարդուց բաղկացած նվագախումբ կուղարկի ձմեռային Օլիմպիադային, որը փետրվարի 9-ից մինչեւ 25-ն անցկացվելու է հարավկորեական Փյոնչհան քաղաքում:
Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ:
Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չի կարող լինել». Մխիթարյանի գործակալ
Ավազակային հարձակում դեղատանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային, քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային:
Соса-Соla ընկերությունը 2017 թվականին ամբողջ աշխարհում 500 ըմպելիքների բաղադրության մեջ 30-80 տոկոսով նվազեցրել է շաքարի պարունակությունը:
«Մեզանում կային երկու խոշոր կազմակերպություններ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ գաղափարական, գեղարվեստական շատ կարևոր կազմակերպությունը, բայց կար նաև երգչախմբային ընկերությունը, որը կոչված էր այս ամբողջը տնօրինելու: Չեքիջյանը հրաշալիորեն համագործակցեց թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ՝ հրաշալի համագործակցության օրինակներ բերելով մեջտեղ, բայց զարմանալիորեն գերադասեց մնալ ինքնուրույն, միայնակ՝ իր գործի գլխին, իր ծրագրերի գլխին, և ահա այսօր նաև դրա արդյունքը»:
Մազերի աճը կարող է դանդաղել արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ։ Fithacker.ru-ն գրում է, որ այս բնական միջոցը կօգնի լուծել մազերի հետ կապված խնդիրները։
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը:
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը 2017-ին արդյունահանել է 7 մլն 427,1 տոննա նավթ:
Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահմանային Հաթայ նահանգում շարունակում են զինտեխնիկա կուտակել և այնտեղ է ուղարկվել ևս 10 տանկ:
«Անչափահաս ներգաղթյալների եւ սահմանային անվտանգության հարցով համաձայնությունը հասանելի է»։ Երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ սենատոր Չակ Շումերն անցած շաբաթ այս խոսքերով ելույթ էր ունենում Սենատում, գործարքն իրոք հասանելի էր թվում, սակայն, ժամեր անց նախագահ Թրամփի ենթադրյալ կոշտ հայտարարությունը Հաիթիի նման աղքատ երկրների վերաբերյալ փոխեց իրավիճակը