
Google ընկերությունը դադարեցրել է Pixel C պլանշետի վաճառքները

Google ընկերությունը դադարեցրել է իր պաշտոնական ինտերնետ-խանութի միջոցով Pixel C պլանշետի վաճառքը: Երկու տարի առաջ թողարկված գաջեթն այլեւս չի վաճառվի, հավաստել է ընկերությունը։
«Ինչպես հաճախ պատահում է սարքերի հետ, որոնք թողարկվել են մի քանի տարի առաջ, մենք Pixel C-ն հանում ենք վաճառքից: Այնուամենայնիվ, մենք մտադիր ենք շարունակել պահպանել այն եւ թողարկել նորացումներ: Խոսքը վերաբերում է, այդ թվում նաեւ՝ Android 8.0 (գործառական համակարգի) նոր տարբերակին»,- ասված է զանգվածային լրատվամիջոցների համար Google-ի տարածած հայտարարության մեջ: