Բաժիններ՝

Սիրիայում թուրքական ԶՈՒ շարասյունը հարձակման է ենթարկվել

Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի», թուրքական զինված ուժերի շարասյունը անհայտ զինյալների կողմից ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնում է թուրքական Haber7-ը:

Կայքի փոխանցմամբ` հարձակման հետևանքով կորուստներ և վիրավորներ չեն գրանցվել:

Թուրքիան 2017-ի հոկտեմբերի 14-ից Սիրիական Իդլիբ նահանգ է տեղափոխում մեծ թվով զինվորականություն և զինտեխնիկա:

Թուրքիան պնդում է, որ դա արվում է Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների ժամանակ՝ Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերած համաձայնությամբ:

Ձեռք բերված համաձայնությամբ Իդլիբում ստեղծված «անվտանգության գոտու» երկայնքով նախատեսվում է նաև Իրանական և Ռուսական դիտորդների տեղակայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031