Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Իրանցի հայտնի մաթեմատիկոս, մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր Ֆիլդսյան մրցանակի դափնեկիր Մարիամ Միրզախանին 40 տարեկանում մահացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այսօր հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։
«Մեր արտահանման աճն ապահովված է մի քանի հանգամանքով. այն անորոշությունը, որ 2015թ. առկա էր մեր արտահանողների մոտ, վերացել է, Մաքսային օրենսգիրքն ընդունված է որոշակի թերություններով, դա, իհարկե, դրական անդրադարձավ մեր արտահանման վրա»։
Հուրգադայի քաղաքային իշխանությունները փակել են այն քաղաքային լողափը, որտեղ հուլիսի 14-ին դանակով մարդը հարձակում էր իրականացրել զբոսաշրջիկների վրա:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն իր գնահատականն է տվել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգի գնման հետ:
«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը, մեղմ ասած, անհնար է որևէ ադրբեջանական համալիրով: Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք էր գնում նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե Գմբեթ»-ի ձեռքբերման մասին: Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդեր»-ի հրթիռին»:
Թուրքիայի Ֆոչայի բաց ռեժիմի բանտից հուլիսի 14-ին փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ֆեյսբուքյան էջում իր լուսանկարն է հրապարակել:
27-ամյա անգլիացին Բեռնարդո Սիլվայից և Էդերսոնից հետո դարձավ Պեպ Գվարդիոլայի թիմի 3-րդ նորեկը:
Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։
2017թ. հուլիսի 10-ին Դոյչե Վելե հեռուստաընկերությունը եթեր թողարկեց «Արևային Գանայի ատոմային պլաները» ռեպորտաժը: Այս մեդիա-միջոցառման նպատակն էր՝ նախ՝ տարակուսել և մի փոքր հեգնել առ այն, որ «Արևային Գանայում» ինչ-որ մեկը, իրոք, մտածում է ատոմային էներգետիկայի զարգացման մասին:
Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված հայերին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոց: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ադեմ Գևերն ազատ է արձակվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Ռուսաստանյան Yandex.Taxi-ի և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը, որի տնօրենն է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, պետք է աշխատի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում: Սակայն Ադրբեջանը նոր ընկերության տնօրենի հայ լինելու պատճառով խզում է կապերը Yandex-ի և Uber-ի հետ:
««Սասնա ծռերն» իրենք էլ հայտարարեցին, որ իրենց գործողությունը ապստամբություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Ներկայումս Հայաստանի պոտենցիալ աճը 4%-ի շրջանակներում է, բայց հնարավոր է հասնել մինչև 2040թ. ՀՀ նախագահի նախանշած տարեկան միջին 5% աճի` շնորհիվ իրականացվող բարեփոխումների: Այս մասին այսօր Միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Կիևում ոտքը կոտրված է եղել և գտնվել է գիպսի մեջ, իսկ օդանավակայանի աշխատակիցը ստիպել է ոտքի կանգնել և ինքնուրույն անցնել զննման սարքով, կինն էլ, ոտքը գիպսի մեջ, փորձել է քայլելով անցնել զննման սարքով և հավասարակշռությունը կորցնելով վայր է ընկել՝ արդյունքում ստանալով երկրոդ կոտրվածքը, այս անգամ էլ՝ ձախ նախաբազկի վերին 3-րդի զույգ ոսկրերի փակ կոտրվածք:
«2017թ. առաջին 5 ամսվա ցուցանիշները ՀՀ-ում և ԵՏՄ անդամ երկրներում ցույց են տալիս, որ մեր երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին։ Օրերս ՌԴ ԿԲ-ի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը ոտք է դրել տնտեսական զարգացման նոր փուլի առաջին աստիճանին, կանխատեսվում է լավ տարի Ռուսաստանի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ-ն կարող է ակնկալել մինչև 3.4% ՀՆԱ ցուցանիշ։
Թուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործն արդեն դատարանում է։ Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արշակ Վարդանյանին։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա այսօր` կեսգիշերն անց:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Ադեմ Գևերլին ձերբակալվել է:
Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած ՀՀ երկու քաղաքացիները կանայք են:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով
Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած: