Թեհրանի մետրոյում դանակով զինված անձը հարձակվել է հոգևորականի վրա
Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած: Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС-ը:
Տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում գտնվող Ռեյ քաղաքի մետրոյի կայարաններից մեկում: Անծանոթ անձը հարձակում է գործել հոգևորականի վրա, որից հետո մյուս ներկաները միջամտել են: Ոստիկանությունը հարձակում գործող անձին վնասազերծելու համար ստիպված է եղել կրակ բացել: Արդյունքում ավելի քան 15 մարդ տուժել է:
Հարձակման ենթարկված հոգևորականը և մյուսները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հանցագործը մահացել է հիվանդանոցում: