Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այսօր հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը:

Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ հունիսի 27-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի  նիստում Խորհրդի անդամները հավանություն էին տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայեցակարգի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել էր ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման:

Տեսանյութեր

Լրահոս