Բաժիններ՝

«Ապստամբությունը դեռևս շարունակվում է». «Սասնա ծռեր» խմբի գործով փաստաբան

««Սասնա ծռերն» իրենք էլ հայտարարեցին, որ իրենց գործողությունը ապստամբություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ խմբի անդամների գործողությունն ուղղված էր Հայաստանում ժողովրդի իշխանությունը հաստատելուն. «Նորանկախ Հայաստանի 25-ամյա պատմությունը, որի ընթացքում ժողովուրդը երբևէ իշխանությունը փոխելու, ժողովրդի իշխանությունը հաստատելու մյուս բոլոր մեթոդներով արդյունքի չէր հասել, ստիպված էր դիմելու այդ քայլին, որը և իրավունք է, իսկ տվյալ դեպքում՝ նաև պարտականություն է»:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննությունն ամբողջությամբ իրականացել է բացառապես վարույթն իրականացնող մարմնի մշակած և կազմած սցենարով.

«Դրան, ըստ էության, միջամտելու հնարավորություն չեն ունեցել և առավելապես չեն էլ ցանկացել միջամտել «Սասնա ծռեր» խմբի ապստամբները: Դատարանում գոնե ձևական առումով նրանց հնարավորություն չի տրվում անգամ դատական նիստերին մասնակցելու: Դատարանը որդեգրել է մի դիրքորոշում, այն է՝ զրկել արտահայտվելու հնարավորությունից: Գոնե այս առումով պետությունը պարտավոր է ապահովել նրանց մասնակցությունը: Սա ցույց է տալիս, հաստատում է, որ ժողովրդաիշխանությունն իրապես բացակայում է Հայաստանում, և դա բացակայում է նաև ինստիտուցիոնալ կառույցների առումով:

Կարդացեք նաև

Կարող եմ ասել, որ ընթացող դատավարությունն ինչ-որ չափով ցույց է տալիս, որ անցած տարվա հուլիսի 17-ին սկսած ապստամբությունն այդ անձանց մասնակցությամբ շարունակվում է ներկայումս նաև դատարաններում: Նրանց լռեցնելու փորձը, դատական նիստերի դահլիճ չբերելը կամ անհասկանալի իրավիճակներ ստեղծելը, որ և նրանք, և նրանց պաշտպանները չգտնվեն դատական նիստերի դահլիճում, ցույց է տալիս, որ նրանց ապստամբությունը դեռևս շարունակվում է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս