Բաժիններ՝

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Ադեմ Գևերլին ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ձերբակալության պատճառը նրա դեմ Շըրնաքում հարուցված դատական գործն է: Հաղորդվում է, որ նա պետք է այդ գործով ցուցմունք տա:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս