Բաժիններ՝

«Տարեկան միջին 5% աճի հնարավոր է հասնել՝ շնորհիվ իրականացվող բարեփոխումների». Վարդան Արամյան

Ներկայումս Հայաստանի պոտենցիալ աճը 4%-ի շրջանակներում է, բայց հնարավոր է հասնել մինչև 2040թ. ՀՀ նախագահի նախանշած տարեկան միջին 5% աճի` շնորհիվ իրականացվող բարեփոխումների: Այս մասին այսօր Միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Դրա համար պետք է ավելի մեծացնենք կապիտալ ծախսերը, որոնք ազդում են պոտենցիալի վրա, քանի որ եթե լավ ճանապարհ ունես, 5 ժամվա փոխարեն, օրինակ, կծախսես 4 ժամ, իսկ դա ազդում է աճի վրա»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` ՄԺԾԾ-ն այդ ձևով է նախագծված: Վ.Արամյանի կարծիքով` սա բարդ շրջան է, և չի կարելի որևէ հստակ ֆիքսված թիվ դնել փաստաթղթում, պետք է փոփոխություններ ևս նշվեն: Նա նշեց, որ պետք է ներդրողների հետ անհատական աշխատել. «Ֆինանսների նախարարության գործը` մակրոտնտեսական վիճակը կայուն պետք է պահենք, հեռանկարային զարգացման ծրագիրը պետք է վերանայենք»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս