Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ադեմ Գևերն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Ձերբակալության պատճառը նրա դեմ Շըրնաքում հարուցված դատական գործն է: Ցուցմունք տալուց հետո պատգամավորին ազատ են արձակել:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս