Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգ գնելու հարցին

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն իր գնահատականն է տվել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգի գնման հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Դա սուվերեն որոշում է, ահա և վերջ»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Մեթիսը:

Միևնույն ժամանակ, նա Անկարային նախազգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին:

«Խնդիրը նրանում է, թե որքանով են ռուսական համակարգերը համատեղելի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, նրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ը պետք է սպասի և հետևի, թե որքան է Թուրքիան օգտագծում ռուսական այդ համակարգերը:

Այդ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունները մեկնարկել են մի քանի ամիս առաջ: Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, Անկարան համակարգերի գնման համար նախատեսել է ծախսել 2,5 միլիարդ դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս