Բաժիններ՝

Սամվել Բաբայանի վերաբերյալ գործն արդեն դատարանում է. հայտնի է դատավորի անունը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործն արդեն դատարանում է։ Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արշակ Վարդանյանին։

Բացի Սամվել Բաբայանից՝ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին։

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր,  որ ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս