«Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի վերաբերյալ քրեական գործով դատավորը քիչ առաջ մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին Լուսինե Սահակյանի միջնորդությունը։
«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
«Այդ էջն ինձ համար փակված է, բայց ասեմ, որ ես քննադատել եմ ոչ թե Սվիտալսկուն, այլ իր արտահայտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բացառապես ՀՀ ԱԺ-ում աշխատող քաղաքական ուժերի խնդիրն է։ ԿԸՀ-ն պետք է գործի օրենքի այն շրջանակներում, որը նրան թույլ է տալիս Ազգային ժողովի ընդունած օրենքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը:
Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Անկախ նրանից, թե 2018թ. ինչպիսի կաբինետ կունենանք կառավարության, քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն ունի բավարար քանակությամբ մանդատներ ԱԺ-ում, որպեսզի ցանկացած պահի ձևավորի կառավարություն և ստանձնի կառավարություն»։
ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն վարչությունը հետաքննում է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում կանադական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը հուլիսի լույս 12-ի գիշերը քիչ էր մնացել հանգեցներ պատմության մեջ խոշորագույն ավիաաղետին, հաղորդել է The Mercury News թերթը:
Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
«Զենք վաճառում են այն երկրներին, որոնք դա պետք է ինքնապաշտպանական նպատակներով օգտագործեն։ Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը դրանում կհամոզվեն»։
Վրաստանի ներքին գործերի նախարարության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից Օթար Աբեսաձ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչները քաղաքացիների զննության ընթացքում ասեղ են հայտնաբերել:
«Երբ գնում ենք տարբեր վեհաժողովների մասնակցելու, տեսնում ենք, որ ավագ սերնդի ադրբեջանցիների հետ ավելի հեշտ է լեզու գտնել, քան նոր սերնդի։ Նրանք գիտեն, թե Մակեդոնացին եղել է ադրբեջանական գործիչ, իսկ Լեոնարդո դա Վինչին ունեցել է ադրբեջանական արմատներ։ Ես այն կարծիքին չեմ, որ, եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Հայաստանի այսօրվա անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են. նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:
Ճապոնիայի կառավարությունն այն դիրքորուշումն ունի, որի համաձայն ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների դադարեցումը կարեւոր կետ է Փենյանի վրա ճնշում գործադրելու գործում: Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ:
«Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը»:
Ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը տեղափոխվել է «Նանտ»:
«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ, որովհետև խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- ասաց Պավել Մանուկյանը: Դատավորն ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խախտում: Երբ ուզում եք՝ ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք՝ սարքում եք բորենի»,- ասաց Պ. Մանուկյանը:
Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում:
Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 18-19-ը Բաքվում եռակողմ հանդիպում կունենան:
Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը:
Հուլիսի 12-ին, ժամը 11:17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների մեջ:
Թուրքիայի իրավապահ մարմիններն Իզմիրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 անդամի:
«Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար»:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Զգոնության կոչ վարորդներին։
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրքական պետական TRT հեռուստաընկերության 34 աշխատակցի ձերբակալելու հրաման է ստացվել: