«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալը դատարանից տեղափոխվել է հիվանդանոց

«Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի վերաբերյալ քրեական գործով դատավորը քիչ առաջ մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին Լուսինե Սահակյանի միջնորդությունը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանի առողջական վիճակը սրվել է, շտապօգնություն է հրավիրվել, բժիշկը հայտնել է, որ նրա վիճակում սրացում է առկա, և նա պետք է հիվանդանոց տեղափոոխվի՝ ստացիոնար բուժօգնության ցուցաբերման համար, ուստի ամբաստանյալը չի կարող մասնակցել նիստին։

Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալին արդեն տեղափոխել են հիվանդանոց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31