
Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում

Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 18-19-ը Բաքվում եռակողմ հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ և եռակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Օզորալը հայտնել է նաև, որ հուլիսի 18-19-ը Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մաքսային կառույցների ղեկավարների հանդիպումը: