Բաժիններ՝

Հունաստան է եկել սաստիկ տապի երկրորդ ալիքը

Տապի նոր ալիք է եկել Հունաստան. երեք օր երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն ստվերում կգտնվի 40 աստիճանի, շրջանների մեծ մասում՝ շուրջ 37-38 աստիճանի նշագծին, հաղորդել Հունաստանի օդերեւութաբանական ծառայությունը:

Տաք օդը Հունաստան է բերել անտիցիկլոնը Հյուսիսային Աֆրիկայից։ Հունիսի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանն ստվերում 30 աստիճանից ցած չի իջել, իսկ հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օերերին հասել է մինչեւ 43 – 45 աստիճան: Զոհեր են դարձել երկու տարեցներ, մի քանի տասնյակ մարդ հայտնվել է հիվանդանոցում:

Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31