
Իզմիրում ձերբակալվել է հարձակում նախապատրաստող ԻՊ 21 անդամ

Թուրքիայի իրավապահ մարմիններն Իզմիրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 անդամի: Ինչպես հաղորդում է թուրքական HaberTurk-ը, ահաբեկիչները ծրագրել էին հարձակում իրականացնել հուլիսի 15-ին՝ ռազմական հեղաշրջման 1-ամյակի միջոցառումների ժամանակ:
Հաղորդվում է, որ դեռևս որոնվում է հինգ մարդ: Իրավապահ մարմինների գործողությունները շարունակվում են:
Թուրք իրավապահները հուլիսի 12-ին Քոնիայում իրականացրած գործողության արդյունքում ոչնչացրել էին ԻՊ 5 զինյալի: