Բաժիններ՝

Ճապոնիան չափազանց կարեւոր է համարում դադարեցնել նավթի մատակարարումները ԿԺԴՀ-ին

Ճապոնիայի կառավարությունն այն դիրքորուշումն ունի, որի համաձայն ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների դադարեցումը կարեւոր կետ է Փենյանի վրա ճնշում գործադրելու գործում: Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: «Այս հարցի շուրջը մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք չազանց կարեւոր ենք համարում Հյուսիսային Կորեային նավթի մատակարարումների դադարեցումը»,- ընդգծել է նա:

Հուլիսի12-ին ավելի վաղ Nikkei գործարար թերթը հաղորդել Է, որ վարչապետ Աբեն G20-ի գագաթնաժողովում հուլիսի 8-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը չինական կողմին խնդրել է դադարեցնել նավթամթերքների մատակարարումները ՉԺՀ-ին:

ՉԺՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումները շարունակվել են մինչեւ 2013 թվականը. Պեկինը Փենյանին է առաքել է տարեկան շուրջ 500 տոննա նավթ: 2017 թվականից պաշտոնական վիճակագրության մեջ ասված է, որ ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների ծավալները կրճատվել են մինչեւ զրո: Ըստ որում Տոկիոն Պեկինին կասկածում է, որ ԿԺԴՀ նավթամթերքների արտահանումը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս