Արտառոց միջադեպ՝ «Սասնա ծռերի» գործով նիստից առաջ. Քաղաքացիները բերման են ենթարկվել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչները քաղաքացիների զննության ընթացքում ասեղ են հայտնաբերել:

Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Հարություն Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ քաղաքացիներից մեկի զննության ժամանակ հայտնաբերվել է 2, մյուսի զննության ընթացքում՝ 1 ասեղ, որոնց ծայրերին փակված է եղել եռագույն դրոշը՝ մոտավոր 7 սմ երկարությամբ: «Արձանագրություն է կազմվել, հանձնվել ոսիկանությանը»,- ասաց նա:

Նշենք, որ այս դատարանում ընթանում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործի քննությունը: Քաղաքացիները բերման են ենթարկվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս