«Սվիտալսկու էջն ինձ համար փակված է». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօրվ ասուլիսին հայտարարեց, որ ցանկություն չունի անդրադառնալ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին։

«Այդ էջն ինձ համար փակված է, բայց ասեմ, որ ես քննադատել եմ ոչ թե Սվիտալսկուն, այլ իր արտահայտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բացառապես ՀՀ ԱԺ-ում աշխատող քաղաքական ուժերի խնդիրն է։ ԿԸՀ-ն պետք է գործի օրենքի այն շրջանակներում, որը նրան թույլ է տալիս Ազգային ժողովի ընդունած օրենքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Շարմազանովի խոսքով՝ թե ԿԸՀ-ի անդամներն ինչպիսին կլինեն, ինչ ձևաչափով են կընտրվեն, պետք է՝ որոշի ոչ թե իշխանությունը, այլ Ազգային ժողովի ընտրված պատգամավորները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31