
«Կառավարությունները կարող են գալ և գնալ, քաղաքական մեծամասնությունը չի փոխվում». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանում իշխանությունն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծեց, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների արդյունքում և, ըստ նրա՝ նոր ընտրություններ չեն լինելու։
«Անկախ նրանից, թե 2018թ. ինչպիսի կաբինետ կունենանք կառավարության, քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն ունի բավարար քանակությամբ մանդատներ ԱԺ-ում, որպեսզի ցանկացած պահի ձևավորի կառավարություն և ստանձնի կառավարություն։ Կառավարությունները կարող են գալ և գնալ, քաղաքական մեծամասնությունը չի փոխվում մինչև 2022թ.»։
Շարմազանովը նաև հավելեց, որ 2018թ. կառավարության ձևավորման հարցն այս պահին իրենց օրակարգում չկա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում