Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել է ԱՄՆ-ի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«ՀՀ-ԵՄ ամբողջ գործիքակազմը ողջ թափով իրականացվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրվող աջակցությանը Հայաստանին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է:
Ռուսաստանի Դաշնության Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքել է պաշտոնը:
Արաբական հեռուստակայանների հաղորդմամբ, Սիրիայի Հոմս քաղաքի «Շըհիրաթ» զինվորական օդանավակայանն ամերիկյան հարվածից ամբողջությամբ ավերվել է:
«Ելք» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով: 168.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց ցուցակն այնքան «ներկայացուցչական և հավակնոտ» է լինելու, որ իրենց նպատակն է լինելու՝ ունենալ մեծամասնություն ավագանիում և ընտրել քաղաքապետի սեփական թեկնածուին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ երկարաժամկետ հեռանկարում:
«Երեք տարի հետո առողջապահական ծառայություններին դիմող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա էլեկտրոնային անձը հաստատող քարտի միջոցով ստանալ ավելի լավ բժշկական խորհրդատվություն, օժանդակություն, դեղերի նշանակումներ»,- մանրամասնեց Հոա-Բին Աճեմյանը։
Բուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները:
Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երեւան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։
Արդեն, կարելի է ասել, որ լավ մարզավիճակում եմ, տևական ժամանակ մարզվում եմ Բեռլինից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Ռոբին Կրասնիկիի ոճին համապատասխան մարզիկների հետ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «մտածի բացասական հետեւանքների մասին» Սիրիային հնարավոր ամերիկյան ավիահարվածներ հասցնելու դեպքում։
Ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին:
«ԱԺ-ի ընտրություններից հետո նոր խորհրդարանն է ձեւավորելու կառավարության նոր կազմը: «Իրավունք»-ը մի քանի նախարարներից հետաքրքրվել է՝ վերանշանակվելու հնարավորություն ունե՞ն, եւ ինչպիսին են տեսնում կառավարության ապագա կազմը: Հ
Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ:
«Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեզ հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ:
«Ինչ-որ պահից տեսնելով իրենց «ընտրելու պատրաստ» մարդկանց թվի առատությունը, ՀՀԿ թեկնածուները գլխի են ընկել եւ գումար բաժանող, եւ ՀՀԿ-ական, եւ ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբները սկսել են «ցուցակներով փոխանակվել», որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի: Արդյունքում շատ-շատերը ձեռնունայն են մնացել՝ աշխատելով միայն 10 հազար դրամ»:
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ավետման այս նվիրական տոնի խորհրդով զորացած՝ տիկնայք, մայրերն ու օրիորդները շարունակեն արդյունավորել իրենց նվիրական ջանքերը՝ հանուն մեր երկրի առաջընթացի, մեր ժողովրդի բարօրության, իրենց ընտանիքների ամրության և երջանկության: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո բոլոր մայրերը ուրախ սրտով գրկեն իրենց մանուկներին և մեծացնեն խաղաղության ու ապահովության մեջ:
Ո՞վ է հայտնի «Իգլայի» գործով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ գործարար Սանասար Գաբրիելյանի հետ կալանավորված երրորդ անձնավորությունը, այսօր հետաքրքրում է բոլորին: Այդ անձի մասին տեղեկությունները կցկտուր են:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում, սակայն, խոսք չի գնացել նոր ԱԺ-ում կոալիցիա կազմելու մասին: