Ո՞վ է «Իգլայի» գործով երրորդ կալանավորվածը. նա ապահովված անձ է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ո՞վ է հայտնի «Իգլայի» գործով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ գործարար Սանասար Գաբրիելյանի հետ կալանավորված երրորդ անձնավորությունը, այսօր հետաքրքրում է բոլորին: Այդ անձի մասին տեղեկությունները կցկտուր են:

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ երրորդ կալանավորվածն ապահովված անձնավորություն է, բայց չգիտես ինչու հրաժարվել է փաստաբան ունենալուց: Ավելին, երբ նրան առաջարկվել է հանրային պաշտպան, նա հայտնել է, որ ի վիճակի է մասնավոր պաշտպան ունենալ, բայց չի ցանկանում:

Որոշ տեղեկությունների համաձայն, նա հենց այն անձնավորությունն է, ով ցուցմունք է տվել Բաբայանի եւ մյուս կալանավորվածի դեմ, սակայն մինչ օրս նրանց հետ առերեսում չի կազմակերպվել:

Նշենք, որ թե Բաբայանի, թե Սանասար Բագրիելյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ կալանավորվելուց հետո իրենց պաշտպանյալների հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930