Բաժիններ՝

Վահագն Վերմիշյանը թողել է պաշտոնը Ռուսաստանում՝ Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկից հետո

Ռուսաստանի Դաշնության Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքել է պաշտոնը: Սեփական ցանկության համաձայն՝ հեռանալու մասին Վերմիշյանի հայտարարությունը ապրիլի 3-­ին ստորագրվել է նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուդարինի կողմից: РИА57­-ի տեղեկություններով` Վերմիշյանը հեռացել է Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Հայաստանից բարձր պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկ ստանալուց հետո: Մանրամասները չեն հստակեցվում:

Վահագն Վերմիշյանը ծնվել է Ստեփանավանում: 1989­-1991 թվականներին զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս