Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Սիրելի՛ կանայք,սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն: Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:
Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո: Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում, և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:
Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»: