Ընտրակաշառք բաժանողները «ցուցակներով փոխանակվել են» և բռնացրել «հնարամիտներին». «ՉԻ»
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրությունների օրը շատերը փորձել են հնարամիտ գտնվել եւ ռեյտինգային հիմնական թեկնածուների շտաբներից միաժամանակ 10-հազարական դրամներ ստանալ, բայց ապարդյուն: Ինչ-որ պահից տեսնելով իրենց «ընտրելու պատրաստ» մարդկանց թվի առատությունը, ՀՀԿ թեկնածուները գլխի են ընկել եւ գումար բաժանող, եւ ՀՀԿ-ական, եւ ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբները սկսել են «ցուցակներով փոխանակվել», որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի: Արդյունքում շատ-շատերը ձեռնունայն են մնացել՝ աշխատելով միայն 10 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: