«Ծառուկյան» դաշինքը որոշել է՝ ավագանու ընտրություններին չի մասնակցի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեզ հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ:
Նշենք, որ 2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Ոչ «մաքուր երևանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը: Հիշեցնենք՝ 2009 -ին ընդունված «Երևանի մասին» օրենքով ընտրությամբ ձևավորվեց Երևանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը` ԲՀԿ-ն: Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա և չի մասնակցում տեղական ընտրություններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: