Նիդերլանդներում թուրք նախարարների միջոցառումների չեղարկումից հետո առաջացած ճգնաժամը անհանգստություն է առաջացրել նաև Թուրքիայի կառավարության ներսում:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
Ադրբեջանի իշխանությունները, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը:
Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար ազատված կնոջից պահանջել են 6 մլն դրամ, ինչը նախկին տնօրենը հրաժարվել է տալ:
Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ:
Չկա տենց ուսանող։ Եթե ես քարոզարշավի չեմ մասնակցում, եթե ես աշխատում եմ իմ աշխատանքի վայրում, էդ քարոզարշավը որտե՞ղ եմ ես տանում իմ ուսանողին։ Պետք է ես ինքս մասնակցեմ, որ ուսանողին էլ իմ հետ տանեմ, չէ՞։ Դե, բա վերջ, ինչո՞ւմն է հարցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի իրադրության կարգավորումը, Կիեւի կողմից Դոնբասի շրջափակումը եւ Ուկրաինայում ռուսական բանկերի «դուստրերի» հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ հրատապ ներռուսական հարցեր:
«Երբ ես լուրը ստացա, անցավ մեկ գիշեր, և առավոտյան ես հասկացա, որ ես սրա հետ ապրելու եմ մինչև կյանքիս վերջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
«Ակնհայտ է, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, եթե ժամանակակից սարքավորումներ չկան, ապա տվյալ գիտահետազոտական հաստատությունը ուղղակի չի կարող լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ֆինանսավորումը, որ տրվում է, հաշվի է առնվում նաև սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը»:
Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ես կրկին ցանկանում եմ անդրադառնալ շատ-շատ մարդկանց պասիվությանը: Գիտեք` ագրեսիվ փոքրամասնությունը շատ խնդիրների է խոչընդոտում: Ուստ ի, ես ակնկալում, եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են նոր միտք ասել, այն մարդիկ, ովքեր կարող են օգուտ բերել, մի փոքր ավելի ակտիվ լինեն Դուք էլ պիտի փոխվեք, ինչպես մենք ենք փորձում փոխվել»:
Մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
ՌԴ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ծնունդով Բաքվից կնոջ նկատմամբ:
«Արթուր Սարգսյանի պարագայում արդարադատությունը բարոյականության հետ առնչություն չունեցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին՝ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Հայտնվել է առաջին տեսագրությունը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի գործարարկենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից, որտեղ գտնվում է ռուսական Russian Wave ռադիոկայանի գրասենյակը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման բոլոր տարբերկաները, ներառյալ ռազմական լուծումը, ակտուալ են մնում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մտադիր է նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական թեմաներ:
Ինչ վերաբերում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կատարած քայլին, իրավապաշտպանն ասաց, որ նա առաջին անգամ ՀՀ-ի ներսում մարդասիրական միջազգային իրավունքի նորմը ցույց տվեց. «Սա այն ուղերձն էր, որից իրականում շատ էին վախենում իշխանությունները»։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում միջադեպեր կարող են լինել, ու Ջրառատում տեղի ունեցածն էլ կարող է կրկնվել.
Մարտի 17-ին, ժամը 11:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում՝ տան բակում, խոռոչ է բացվել մոտ 90 սմ տրամագծով:
Հայտնի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը կրկին Հայաստանում է և պատրաստվում է առաջիկա համերգին: «Սա իմ հայաստանյան երկրորդ այցն է, և ես երջանիկ եմ կրկին լինելու ձեր երկրում»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հայտնի երաժիշտն ու հավելեց, որ առաջիկա համերգային երեկոյի ընթացքում նոր ստեղծագործություններ են հնչելու, ծրագիրը տարբերվելու է նախորդներից: Համերգային ծրագրի ընթացքում այս անգամ […]
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայի սադրանքի մեջ ներքաշվել:
Ըստ հետազոտության արդյունքների` Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է ռուսական քաղաքական էլիտայի և ռուս գործընկերների համակողմանի աջակցությունը:
Հանրությունը շատ հստակ և իր համար հասկանալի պատասխան պետք է ստանա, թե, ի վերջո, ինչն է դարձել Արթուր Սարգսյանի մահվան պատճառը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար միանշանակ է՝ Արթուր Սարգսյանի հետ այսպես են վարվել՝ ՀՀ-ում հուսահատության մթնոլորտն ավելի խորացնելու համար: Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ, որ իշխանությունը չկարողանա հասնել իր այս նպատակին:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը Արթուր Սարգսյանի դավադիր սպանության համար ցավակցում է նրա ընտանիքին ու հարազատներին:
Մոլդովան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ապրիլի 3-ին Քիշնեւ կատարելիք այցի ընթացքում:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ: Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու և շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք:
Նախօրեին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:
ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով: